Իրանի Բուշերի նահանգում, որտեղ այսօր երկրաշարժ է տեղի ունեցել, եռօրյա սուգ է հայտարարվել:

Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետեւանքով զոհվել է 31 մարդ, տուժել՝ 500-ը, հաղորդում է Fars գործակալությունը: Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ 800 վիրավորի մասին:

Նահանգի մի քանի քաղաքներ՝ Կակի, Հորմուջ եւ Քենգան, ամբողջությամբ ավերվել են: Ավելի վաղ իրանական պաշտոնական IRNA գործակալությունը հաղորդել էր, որ այդ քաղաքներին զգալի վնաս է հասցվել: Ըստ Բուշերի նահանգապետի, նահանգի տարածքում գտնվող ԱԷԿ-ը չի տուժել:

Հիշեցնենք, որ Իրանի Բուշերի նահանգում այսօր՝ ապրիլի 9-ին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել են եւս մի քանի ցնցումներ: