ԱՄՆ-ի կրթական հաստատություններից մեկում՝ թեքսասյան Lone Star քոլեջում, ուսանողը թղթի կտրիչով վնասվածքներ է հասցրել 15 մարդու։ Երիտասարդն առանց պատճառի հարձակվել է իրեն հանդիպածների վրա։ Հաստատությունում շտապ տարհանում են հայտարարել, տարածքը շրջափակել են անվտանգության ծառայությունենրը։

Մի քանի րոպեում հանցագործը հասցրել է 15 մարդու վիրավորել։ Ըստ ականաատեսների՝ հարձակվողն իր զենքն ուղղել է զոհերի պարանոցին։ Տուժածներից չորսին ծանր վիճակում ուղղաթիռներով հիվանդանոց են հասցրել։

Հանցագործին վնասազերծելիս ոստիկաններին օգնել են ուսանողները։ Նրանցից մեկը պատմել է, որ կասկածյալն էքսցենտրիկ պատանի է, հաճախ ձեռնոցներ էր հագնում եւ հետը փափուկ խաղալիքներ էր բերում, հայտնում է vesti.ru-ն։

Սայփրես քաղաքի ոստիկանությունը հրապարակել է  Lone Star-ի հարձակվողի անունը, հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով CNN-ին։ Նա 20-ամյա Դիլան Քվիքն է։

Կրթական հաստատության աշխատակազմը հաստատում է, որ Քվիքը քոլեջի ուսանող է։

Նույն այդ քոլեջում 2013թ. հունվարին կրակոցեր էին եղել, տուժել էր երեք մարդ։

Ուշագրավ է, որ Վաշինգտոնում հենց այդ ժամանակ քննարկվում էր զենքի մասին օրենքը խստացնելու նախագիծը։