Այսօր՝ ապրիլի 10-ին, տեղի ժամանակով 05:28-ին, Իրանի հարավեւմ եւս մեկ երկրաշարժ է գրանցվել՝ 5,6 մագնիտուդով: Սեյսմոլոգների փոխանցմամբ՝ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բուշեր նահանգի վարչական կենտրոնից 94 կմ դեպի հարավ: Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին դեռեւս տեղեկատվություն չկա, հաղորդում է «Ռուսաստանի ձայնը»:

Հիշեցնենք, որ Իրանի Բուշերի նահանգում ապրիլի 9-ին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել են եւս մի քանի ցնցումներ: Այս պահի դրությամբ զոհերի թիվը հասնում է 37-ի, 800 մարդ վիրավորվել է: Հիվանդանոցներում է գտնվում ավելի քան 100 մարդ:

Նահանգի մի քանի քաղաքներ՝ Կակի, Հորմուջ եւ Քենգան, ամբողջությամբ ավերվել են: Ավելի վաղ իրանական պաշտոնական IRNA գործակալությունը հաղորդել էր, որ այդ քաղաքներին զգալի վնաս է հասցվել: Ըստ Բուշերի նահանգապետի, նահանգի տարածքում գտնվող ԱԷԿ-ը չի տուժել:

Իրանում երեկ եռօրյա սուգ է հայտարարվել: