Չիկագոյի բնագիտության թանգարանը ստացել է փետրվարին չելյաբինսկում ընկած երկնաքարի մնացորդներ` մոտ մեկ կգ քաշով: Կտորները թանգարանին է փոխանցել երկնաքարի հայտնի կոլեկցիոներ Թերրի Բուդրոն:
Բուդրոն Ռուսաստան հետազոտողների խումբ էր ուղարկել, որոնք էլ բերել էին Չելյաբինսկի երկնքարի կտորները` մոտ 240 հատ: Դրանք բոլորը ցուցադրվելու են թանգարանում:
Հիշեցնենք, որ երկնաքարը Չելյաբինսկում ընկել էր փետրվարի 15-ի առավոտյան` մթնոլորտում բաժանվելով մի քանի տասնյակ կտորների:



























