Հարավաֆրիկյան հանրապետության նույնասեռականները երկրի պատմության մեջ առաջին անգամ ամուսնության հանդիսավոր արարողություն են նշել։ Ամուսնացել են 27-ամյա Տշեպո Քեմերոն Մոդիսանեն եւ նրա սիրեցյալ Տոբա Քելվին Սիթոլը՝ հարավաֆրիկյան Քվազուլու-Նաթալ նահանգի Քվադուկուզա քաղաքից։

Երիտասարդների խոսքով՝ նրանք շատ երկար են պատրաստվել այդ կարեւոր իրադարձությանն ու մանրամասնորեն են կազմակերպել արարողությունը։ Տղամարդիկ ընտրել են ավանդական ցեղային կոստյումներ։

200 հյուրերի աչքի առջեւ սիրահարներն ամուսնական հավատարմության երդում են տվել, ինչից հետո մասնակցել են պարերի, ավանդական զոհաբերությանն ու բազմաթիվ ծիսակատարություններին։

Քանի որ սիրահարները հին ցեղի անդամ են, ամուսնական կյանք տանող ճանապարհին նրանք ստիպված են եղել բախվել բազմաթիվ խնդիրների։ Շատ տարեկիցներ անընդհատ ծաղրել են նրանց կողմնորոշումը, ինչպես նաեւ վիրավորել նրանց զգացմունքները։

Ինչպես գրում է Life News-ը, մոտ ժամանակներս նրանք պատրաստվում են երեխա ունենալ եւ արդեն օգնության խնդրանքով դիմել են փոխնակ մորը։