Մեծ Բրիտանիայում 87 տարեկան հասակում մահացել է «արհեստական ծնված երեխայի» ստեղծող, Նոբելյան դափնեկիր, սըր Ռոբերթ Էդվարդսը:

Քեմբրիջի համալսարանի հայտարարության մեջ, որտեղ դասավանդում էր Էդվարդսը, ասվում է, որ Ռոբերթ Էդվարդսը մահացել է քնի մեջ, տեւական հիվանդությունից հետո:

Հենց արտարգանդային բեղմնավորման ոլորտում Էդվարդսի փորձերը հանգեցրին 1978թ. Օլդհեմի հիվանդանոցում Լուիզա Բրաունի ծննդյանը, հայտնում է «Գազետա.ru»-ն` վկայակոչելով BBC-ն:

Էդվարդսը երկար տարիներ աշխատել է համալսարանում, ֆիզիոլոգիայի բաժնում:

Էդվարդսը Նոբելյան մրցանակ ստացել էր 2010թ., իսկ «Մարդկության բազմացման կենսաբանությանը ծառայելու համար» արժանացել էր ասպետական կոչման: