Որպեսզի մոլորակի կլիման վերադառնա 20-րդ դարի ցուցանիշներով, հարկավոր է մի քանի հարյուր տարի, կարծում են գիտնականները: Բարենպաստ սցենար հնարավոր է միայն այն դեպքում, եթե մարդկությունը սկսի հավաքել ածխաջրածինը, որ արդյունաբերությունը նետել է մթնոլորտ 20-րդ դարի ողջ ընթացքում:
«Մարդու գործունեության հետ կապված արտանետումները կազմում են տարեկան 9 մլրդ տոննա, այդ քանակության կեսը մնում է մթնոլորտում, մնացածը կլանվում օվկիանոսի կողմից եւ կապվում այլ եղանակներով: 20-րդ դարի կլիմայական պայմանները վերադարձնելու համար մեզ հարկավոր է մթնոլորտից վերցնել ավելի շատ ածխաջրածին, քան արտանետվել է ի սկզբանե»,- հայտարարել է Էնդրյու ՄքԴուգալը Կանադայի Վիկտորիա համալսարանից, Վիեննայում Եվրոպական երկրաֆիզիկական միության գիտաժողովին:
ՄքԴոգալլը նշել է, թե նախնական համակարգչային մոդելավորման արդյունքում գիտնականները ստացել են երկու հնարավոր սցենար: Լավագույն դեպքում ջերմային եւ եղանակյին ցուցանիշները կվերականգնվեն միայն 24-րդ դարի վերջին, 25-րդ դարազկսբին, օվկիանոսի թթվայնությունը կվերադառնա նորմալ նշանակությանը հարյուր տարի շուտ, գրում է «Utro.ru»-ն:
Բայց նույնիսկ լավատեսական կանխատեսումներով որոշ փոփոխություններ արդեն անշրջելի են: Այսպես, Գրենլանդիայի սառցարանը ամբողջությամբ աճում է, համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրանում 7 մետրով: Սակայն եթե հատուկ ջանքեր չգործադրվեն, 20-րդ դարի պայմանները կվերականգվեն միայն հազար տարի անց:




























