Հայտնի ամերիկացի քաղաքագետ Փոլ Գոբլը «Ամերիկայի ծայնի» ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում գնահատական է տվել Կասպյան տարածաշրջանի, Իրանում, ինչպես նաեւ Ադրբեջանում ստեղծված իրավիճակին:գոբլը նշել է, որ Ադրբեջանը փորձում է աշխատանքային հարաբերություններ պահպանել Իրանի հետ, սակայն դա ոչ միշտ է հաջողվում:
ԽՍՀՄ փլուզումից անցել է 20 տարի, ինչպիսի՞ն է երեւում տարածաշրջանն ԱՄՆ-ից, հարցին Գոբլը պատասխանել է, որ նախկին խորհրդային 15 հանրապետություններն ընկալվում են ոչ թե որպես Մոսկվայի մասնաճյուղեր, այլ՝ անկախ երկրներ: Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան արեւմտյան երկրների կողմից միշտ ընկալվել են որպես օկուպացված երկրներ: ԱՄՆ-ը երբեք այդ տարածքները չի ճանաչել որպես խորհրդային: Մյուս հանրապետությունների նկատմամբ վերաբերմունքը տարբեր է եղել, քանի որ դրանք իսկապես տարբեր են: Ադրբեջանն այսօր արդեն մոտ է ոչ թե Ռուսաստանին, այլ՝ Թուրքիային: Միջին Ասիայի երկրները ավելի շատ ձգտում են հարավ եւ արեւմուտք: Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան ու Բելառուսը ձգտում են դեպի Եվրոպա:
Հարցին, թե ո՞րն է Ռուսաստանի քաղաքական նպատակը Հարավային Կովկասում, ամերիկացի քաղաքագետը պատասխանել է, որ Ռուսաստանի համար Վրաստանը «ճանապարհ է», Հայաստանը՝ «միջոց», իսկ Ադրբեջանը՝ «պարգեւ»: Ռուսաստանի կառավարությունն փորձում է խորացնել իր հարաբերություններն Ադրբեջանի հետ:
Ադրբեջանը մտնում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի շրջանակի մեջ, քանի որ այստեղով է անցնում ճանապարհը դեպի հարավ, դեպի Իրան: Իհարկե, Մոսկվան ցանկանում է ի դեմս Ադրբեջանի տեսնել բարեկամական կառավարության: Հայաստանի մի քանի տարի հետո կհասկանա, որ եթե Ադրբեջանում ձեւավորվի Մոսկվայի շահերից բխող կառավարություն, ապա Մոսկվան կծախի Հայաստանին:
Ադրբեջանն, իր հերթին, պետք է հասկանա, որ Ռուսաստանի ազդեցության տակ հայտնվելն օգուտ չի տա, եթե անգամ դրա դիմաց հետ ստանա իր տարածքները: Ռուսաստանի նպատակը հենց դա է: Վլադիմիր Պուտինի նպատակն Ադրբեջանում խորհրդային տիպի հասարակարգ կառուցելն է՝ Մոսկվայի գերիշխանությամբ:




























