Թուրքական Sabancı հիմնադրամը «Հասարակության զարգացմանն աջակցության» ծրագրի շրջանակներում ներկայացրել է Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլըի (Վագըֆ) կին գործարարներների նախաձեռնությունների մասին։
Sabancı (Սաբանջը) հիմնադրամի պատրաստած տեսանյութի մեջ ներկայացվում է Վաքըֆլըի խնդիրների մասին, նվազող հայ բնակչության մասին եւ հայ կանանց փոքրիկ բիզնեսի մասին։
Տեսանյութում պատմում է, որ հայկական գյուղում 2004 թվականին ստեղծված կոոպերատիվին 2005-ին կցվել է կանանց թեւը, որի անդամների թիվը 5-ից հասել է մինչեւ 27-ի։ «Կանայք իրենց տներում պատրաստած մուրաբաները, հյութերը, լիկյորները եւ բուրավետ օճառները վաճառում են գյուղի հայկական եկեղեցու բակում եւ Ստամբուլի Քուրթուլուշ թաղամասի փոքրիկ տաղավարներում։ Կանանց եկամտի 80 տոկոսը մնում է իրենց, իսկ 20 տոկոսը՝ կոոպերատիվին։ Տուրիզմի սեզոնի սկսվելուն պես ամեն մի կնոջ եկամուտն ամսական հասնում է մինչեւ 1000 լիրայի (550 դոլար )»,-ասվում է տեսանյութում։
Ձեզ են ներկայացնում ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի պատրաստած տեսանյութը Վաքըֆլը գյուղի գործարար կանանց մասին։











