Ամերիկյան Microsoft ընկերությունը սեփական մինի-պլանշետն է ստեղծում՝ 7 դյույմ (18 սմ) տրամագծով:

Ինչպես գրում է Wall Street Journal-ը, Microsoft Surface պլանշետի տարբերակը կմրցակցի iOS-ի եւ Android-ի հիմքի վրա առաջարկվող նմանատիպ հավելվածների հետ: Արտադրանքը կթողարկվի այս տարի, բայց կոնկրետ ամսաթիվը չի նշվում, գրում է «Կոմպյուտերրան»:

Մասնագետները դեռեւս կանխատեսումներ չեն անում նոր գաջեթի գնի վերաբերյալ, բայց ենթադրում են, որ այն ավելի ցածր կլինի, քան Apple-ի եւ Google-ի նմանատիպ պլանշետները: Ամենայն հավանականությամբ, սարքը կաշխատի ОС Windows 8-ի բազայի վրա, գրում է Gazeta.ru-ն: