Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին ամեն օր եգիպտացիների հարցերին կպատասխանի Twitter միկրոբլոգի իր էջում, հայտնել են նախագահի գրասենյակից:
Ըստ EFE գործակալության` Մուրսին սկսել է պատասխանել իր համաքաղաքացիներին հուզող հարցերին ապրիլի 10-ի երեկոյան, եւ արդեն հասցրել է պատասխանել նվազագույնը 30 հաղորդագրության:
Նախագահը մտադիր է իր մոկրոբլոգում եգիպտացիների հետ վիրտուալ շփման համար տրամադրել օրական կես ժամ:
Միաժամանակ, նախագահական գրասենյակի տվյալներով` Մուրսին կարգադրել է դադարեցնել լրագրողների հանդեպ դատական բոլոր գործերը` «ի նշան խոսքի ազատության հանդեպ ունեցած հարգանքի»: Թե որ հայցադիմումներին է վերաբերում Մուրսիի կարգադրությունը, գրասենյակում չեն պարզաբանել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Մուրսին նաեւ հայտարարել է, որ կհարգի դատարանի այն որոշումը, որը անօրիանական է հայտարարել նախագահական կողմնակիցներից մեկին գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելը` ի շահ հին աշխատողի, որն ընդդիմադիր է, հաղորդում է «Լենտա.ռու»-ն:




























