ՌԴ ֆինանսական շուկաների դաշնային ծառայությունը տուգանել է «Ռամբլեր»-ին կես միլիոն ռուբլով` իր օգտատերերից մեկի փոստարկղից տեղեկություն հայտնելուց հրաժարվելու համար, հաղորդում է «Վեդոմոստին»:
ՖՇԴԾ-ն «Ռամբլեր»-ից պահանջել է կորպորատիվ տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործման մեջ մեղադրվող օգտատիրոջ տվյալները, նաեւ տեղեկություններ հասցեների վերաբերյալ, որ ա հավաքել կամ վերահասցեագրել է նամակները: Ընկերությունը տրամադրել է բազային տվյալները, սակայն հրաժարվել է առանց դատական որոշման բացահայտել հասցեների տվյալները, դա նամակագրության գաղտնիության իրավունքի խախտում որակելով:
«Ռամբլեր» եւ «Աֆիշա» ընկերությունների անվտանգության գծով տնօրեն Ալեքսանդր Ռիլիկը հայտնել է, որ բողոքարկելու են ծառայության որոշումը:
Նշենք, որ նույնը եղել էր նաեւ Mail.Ru Group-ի դեպքում, բայց ընկերությունը չէր տուգանվել:



























