Արեւի վրա ուժգին բռնկումը, որ տեղի է ունեցել ապրիլի 11-ին, կարող է Երկրի վրա մագնիսային փոթորիկ հարուցել: Նման ուժգնության բռնկումներ չեն նկատվել նախորդ տարվա նոյեմբերից, հայտնել է ՌԴ մագնետիզմի, իոնոլորտի եւ ռադիոալիքների տարածման ինստիտուտի տիեզերական եղանակների կանխատեսման կենտրոնի տնօրեն Սերգեյ Գայդաշը:
Արեւային բռնկումները, կախված ռենտգենային ճառագայթման հզորությունից, բաժանվում են հինգ դասերի` A, B, C, M եւ X: A0.0 դասը համապատասխանում է Երկրի ուղեծրում քառ.մետրի վրա 10 նանովատտ ճառագայթման ուժգնությանը: Ամեն հաջորդ տառ անցնելիս ուժգնությունն ավելանում է 10 անգամ: Ներկայիս M6.5 բռնկումը գրանցվել է ապրիլի 11-ի առավոտյան, Արեւի սկավառակի գրեթե կենտրոնում:
Գայդաշը նշել է, թե բռնկումը կարող է Երկրի վրա մագնիսային փոթորիկ հարուցել ապրիլի 12-ից 13-ը:




























