Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը տարածաշրջանային խնդիրների լուծումն է։ Այս մասին փետրվարի 20-ին ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին։

«Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը կարեւոր է ողջ տարածաշրջանի համար»,- հայտարարել է Լարիջանին։

Նա նաեւ նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է Ադրբեջանի հետ տնտեսական կապերի զարգացման հարցում։

Ադրբեջանցի պաշտոնյան ընդգծել է, որ իր երկիրը կողմ է տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը։