Իրանցի գյուտարարն իրեն հռչակել է ժամանակի մեքենայի գյուտարար: Մեքենան առաջին հերթին օգտագործվելու է պետական նշանակության խնդիրների լուծման համար, բայց հենց զանգվածային արտադրություն սկսեն, դրա առավելությունները կկարողանան գնահատել նաեւ շարքային իրանցիները, FARS պետական գործակալությանը հայտնել է գյուտարար Ալի Ռազեղին:
27-ամյա Ալի Ռազեղին զբաղեցնում է Իրանի Գյուտերի պետական կենտրոնի տնօրենի պաշտոնը: Նրա խոսքով, կենտրոնի պատերի մեջ 10 տարի աշխատել է « Aryayek-ի ժամանակները ճամփորդելու մեքենայի վրա»: Իրանցին հընթացս 179 այլ գյուտերի հեղինակ է, եւ հայտարարել է, թե ժամանակի մեքենան, որ գործում է ալգորիթմերի օգնությամբ, ընդունակ է կանխատեսել յուրաքանչյուր մարդու կյանքը հինգից ութ տարի կտրվածքով մինչեւ 98 տոկոս ճշգրտությամբ, մարդուց պահանջվում է ընդամենը դիպչել մեքենային:
«Այդ սարքը անհատական համակարգչի չափ է: Դուք դրանով չեք հայտնվի անցյալում, անցյալը կգա ձեզ մոտ»,- ասել է նա:
Ռազեղիի մտերիմ ընկերներն այնքան էլ ուրախ չեն նոր գյուտով: Ընդ որում, խոսքը ոչ թե սարքի որակի, այլ կրոնական նախապաշարմունքների մեջ է: «Նրանք ինձ մեղադրում են, որ ես ինձ Աստծո դեր եմ վերապահում եւ խաղում ճակատագրի հետ»,- խոստովանել է իրանցի գյուտարարը:




























