NEWS.am-ը ներկայացնում է թուրքական «Today`s Zaman» պարբերականում հրապարկված «Strategic Outlook» հետազոտական կենտրոնի վերլուծաբան Մեհմեդ Ֆաթիհ Օզտարսուի  հոդվածը որոշակի կրճատումներով.

Երբ Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ արեց կուսակիցներին զենքը վայր  դնել Նովրուզի տոնի ժամանակ, քրդական խնդրի կարգավորման մասին քննարկումներն ավելի ակտիվացան: Ակնկալիքները, որ 30-ամյա խնդիրը լուծելով, Թուրքիան  կկարողանա նոր թափով լուծել իր արտաքին քաղաքական խնդիրները` կապված ոչ միայն Թուրքիայի, այլեւ հարեւան երկրների, այդ թվում` Հայաստանի  հետ:

Թուրքիայում այլախոհ խմբերի կարծիքով, որոնք թուրքամետ տեսակետ ունեն, Հայաստանի տնտեսությունը թուլանում է, հետեւաբար, Թուրքիան պետք է շարունակի ստատուս քվոյի պահպանման քաղաքականությունը եւ փոխզիջումների չգնա: Սակայն արտաքին տեսանկյունից պարզ է դառնում, որ հայկական հարցի հետ կապված թուրքական քաղաքականությունը տապալվել է, իսկ խաղաղություն հաստատելուց խուսափող երկրի իմիջը շատերին է ստիպում մտածել, որ Թուրքիան իրավացի չէ, անգամ այն դեպքում, երբ իրավացի է: Այսպիսով, Թուրքիան արմատական քայլեր պետք է ձեռնարկի հայկական հարցի հետ կապված` տարածաշրջանում խաղաղություն ապահովելու նպատակով եւ միջազգային ասպարեզում ավելի շատ մանեւրելու տարածություն ունենալու համար, մասնավորապես 1915թ. դեպքերի 100-ամյակի հետ կապված:

Այսօր ռուսաստանցի վերլուծաբանները կարծում են, որ Թուրքիայի ազդեցությունը Կովկասում խոչընդոտների է հանդիպել Հայաստանի հետ սառեցված հարաբերությունների շնորհիվ, եւ Թուրքիայի փոխարեն Իրանն ու տարածաշրջանային մյուս խաղացողներն են մեծացնում իրենց ադեցույթունը Կովկասում: Նրանք անհանգստություն են հայտնում, որ Թուրքիայի` Հայաստանի հետ հարաբերությունների կարագավորումը տարածաշրջանում կսասանի Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունը:

Ընդգծելով, որ Հայաստանում հակառուսական եւ հակաիրանական  տրամադրությունների մեծացումն անհանգստություն է առաջացնում,  այդ վերլուծաբանները խնդում են, որ հայկական ընդդիմությունը, որը հանդես է գալիս Թուրքիայի հետ լավ հարաբերությունների, դատապարտված է  ձախողման: Իսկապես Հայաստանում ընդդիմադիր ուժերը կառավարությունը մեղադրում են երկիրը Ռուսաստանի արբանյակ դարձնելու մեջ: Այդ համատեքստում ՀՅԴ-ն քննադատեց կառավարությանը` Սյունիքի արոտավայրերը Իրանին վարձակալության տալու գործարքի համար:

Հայաստանն այլընտրանք չունի, քան Ռուսաստանի եւ Իրանի հետ  իր տնտեսական եւ ռազմական կապերը զարգացնելու, եւ նրա աճող կախվածությունն այդ երկու երկրներից սպառնալիք է ստեղծում Թուրքիայի անվտանգության համար:

Բաքուն պետք է ավելի կառուցողական լինի, այլ չարձագանքի նորմալացմանն ուղղված Թուրքիայի յուրաքանչյուր քայլի:  Թուրքիան երբեք չի դադարել  քննադատել Լեռնային Ղարաբաղի  «գրավումը»  եւ այդ համատեքստում փակել է սահմանները:  Ինչպես այս, այնպես էլ Բաքվի ղարաբաղյան քաղաքականությունը ոչ մի արդյունք չի տվել: