Google ընկերությունը նոր գործառույթ է մտցրել, որը թույլ է տալիս օգտատերերին «կտակ» թողնել իրենց հաշիվների տվյալների վերաբերյալ:
Inactive Account Manager ծառայությունը որոշելու է, թե ինչ են լինելու Gmail-ի նամակների, Google-Drive-ում պահվող փաստաթղթերի, YouTube-ում ներբեռնված տեսանյութերի, եւ Google-ի այլ պրոֆիլներում առկա այլ տեղեկատվության հետ, գրում է «Գազետա.ru»-ն:
«Օրինակ, դուք կարող եք նշել, որ ձեր տվյալները պետք է ջնջվեն ակտիվության բացակայությունից հետո 3, 6, 9 կամ 12 ամիս անց: Կամ էլ կարող եք լիազորված անձանց ընտրել, ովքեր կստանան այդ տեղեկատվությունը կամ դրա մի մասը»,- ասվում է Google թիմի հաղորդագրության մեջ` «Ծրագրեք ձեր թվային անդրշիրիմյան կյանքը Inactive Account Manager-ի հետ»:




























