ԱՄՆ հարավում եւ Միջին Արեւմուտքում երեք մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել մի քանի տորնադոների եւ փոթորիկների պատճառով:

Մահացու դեպքն արձանագրվել է Միսիսիփի նահանգում, Քեմփեր շրջանում: Տորնադոն այնտեղ տասնյակ տներ է ոչնչացրել: Հարեւան շրջանում քամին շրջել է բեռնատարները, հաղորդում է ԻԱՏՌ-ՏԱՍՍ-ը: Միսսուրի եւ Նեբրասկա նահանգների իշխանությունները եւս հաստատել են մահերի փաստը, տասնյակ վիրավորների տեղափոխել են հիվանդանոցներ:

Ուժեղ փոթորիկը Միջին Արեւմուտքում առանց էլեկտրականության է թողել տասնյակ հազարավոր տներ, հարյուրավոր շինություններ լուրջ վնասվել են:

Միսսուրիում, որտեղ քամին տապալել է ծառերն ու էլեկտրահաղորդման գծերը, իշխանություններն արտակարդ դրություն են մտցրել: Քամին Սալիվան քաղաքում, որտեղ պոռթկումների արագությունը հասել է վայրկյանում 70 մետրի, պոկել է տեղական եկեղեցու տանիքը: Շենքում այդ պահին եղել է երգչախումբը, որի անդամները հասցրել են թաքնվել նկուղում:

Իսկական ձմեռ է Մինեսոտայում եւ Հարավային դակոտայում, Արկանզասում տորնադոն չորս մարդու է վիրավորել: ԱՄՆ օդերեւութաբանական ծառայության տվյալներով, ցիկլոնը շարժվում է արեւելյան ուղղությամբ: