Չիլիի ողջ տարածքում ուսանողների ու շակարետների ցույցեր են տեղի ունենում: Ավելի քան 150 հազար մարդ է մասնակցել վերջին 20 տարում ամենախոշոր բողոքի ակցիային: Նրանք պահանջում են նվազեցնել բուհերում ուսման վարձավճարը, ինչպես նաեւ այլընտրանքային անվճար կրթության հնարավորություն ստեղծել:
Ինչպես գրում է «Առաջին ալիքը», երբ ոստիկանությունը փորձել է փակել ցուցարարների ճանապարհը, բազմության կողմից քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Երիտասարդներն սկսել են կոտրել խանութների ապակիները եւ լուսացույցները: Ոստիկանությունը ստիպված է եղել ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ օգտագործել, որպեսզի կարողանան հանդարտեցնել վրդովված ուսանողներին:
Արդյունքում մի քանի մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, ձերբակալվել է ավելի քան 100 ցուցարար:











