Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն առաջարկել է նախագահ Վլադիմիր Պուտինին G20-ի օրակարգում  ընդգրկել աստերոիդների դեմ պայքարի գլոբալ հակամարգի ստեղծման հարցը: Այդ մասին հայտնում է «Իզվեստիան»` վկայակոչելով ռոգոզինի շրջապատի աղբյուրը: գագաթնաժողովը կայանալու է 2013թ. Սանկտ-Պետերբուրգում:

Պուտինին հղած նամակում Ռոգոզինն ասել է, որ աստերոիդների սպառնալիքը չեզոքացնելը պահանջում է գլոբալ ինտելեկտուալ ռեսուրսների եւ առաջատար պետությունների գիտա-տեխնիկական հնարավորությունների համախմբում:

Ծրագրի կառավարման համար նա աաջարկել է ստեղծել կառոյց` ՄԱԿ-ի դրոշի ներքո: Իր մտահղացումը Ռոգոզինն անվանել է «Քաղաքակրթությանը տիեզերքից սպառնացող վտանգներից փրկելու նախագիծ»:

Հիշեցնենք, որ Չելյաբինսկի երկնաքարի անկումից հետո Ռոգոզինը նամակ էր գրել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին` առաջարկելով մոլորակային հակաաստերոիդային համակարգ ստեղծել: