Ամերիկյան Բաքնելի համալսարանի գիտնականների մի խումբ Հարավային Սուդանում չղջիկների նոր տեսակի մի ներկայացուցիչ է հայտնաբերել, որի արտաքին տեսքը պանդայի է նման։
Հետազոտելով՝ գիտնականները եզրակացրել են, որ կենդանին այնքան հազվադեպ է հանդիպում, որ ամենայն հավանականությամբ չղջիկազգիների նոր տեսակ կհամարվի։
Բաքնելի համալսարանի կենսաբանության ամբիոնի դոցենտ, Փենսիլվանիա նահանգի Լյուիսբուրգ քաղաքի բնակիչ Դիեն Ռիդերը Հարավային Սուդան կատարած գիտարշավից հետո մտադիր է վերադառնալ ԱՄՆ եւ հենց այնտեղ փորձել պարզել, թե նմա՞ն է արդյոք «չղջիկ-պանդան» այն մեկին, որին 1939 թվականին հաջողվել է լուսանկարել Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում, գրում է Life News-ը։
Գիտական ամսագրերից մեկում հրապարակած իր հոդվածում նա այդ չղջիկին դասել է նոր տեսակի, որին անվանել են Niumbaha:




























