Ինքնաթիռ առեւանգելու համար պարտադիր չէ լինել նրա մեջ: Հայտնվել է սմարթֆոնի հատուկ հավելված, որը թույլ է տալիս օդանավը վերահսկողության տակ վերցնել ուղիղ թռիչքի ընթացքում:

Ինչպես գրում է The Daily Mail-ը, ինքնաթիռի առեւանգման հնարավորության մասին Ամստերդամում կայացած համակարգչային անվտանգության համաժողովում հայտարարել է մասնակիցներից մեկը` Ուգո Տեսոն, ով օդաչու է աշխատում առեւտրային ավիացիայում եւ խորհրդատու գերմանական համակարգչային ընկերություններից մեկում:  Ինչպես պնդում է տեսոն, ինքը սմարթֆոնի հավելված է ստեղծել, որը թույլ է տալիս օդանավը վերցնել վերահսկողության տակ, գրում է Utro.ru-ն:

PlaneSploit ծրագրի համար, որը կարող է կոտրել թռիչքների կառավարման համակարգը, փորձագետը չորս տարի է ծախսել:

PlaneSploit-ը, ըստ տեսոյի, թույլ է տալիս ինքնաթիռի հետ անել ամենը, ինչ կարելի է, սկսած օդորակման համակարգի աշխատանքից, վերջացրած կեղծ նավիգացիոն տեղեկատվության ներմուծմամբ: Սարքի աշխատանքի շառավիղը կազմում է 160 կմ: