Շատ ձկնորսներ սիրում են պարծենալ իրենց որսի չափերով: Հավայան կղզիներում ձկնորսներից մեկը նմանատիպ վեճում արդեն հիանալի փաստարկ ունի:
37-ամյա ձկնորս Իսահակ Բրումագհիմային հրաշքով չի վնասել շնաձուկը, որը պատահաբար բռնել էր ձկնորսի կարթը: Պատահարը նկարահանել է նրա նավակին ամրացված տեսախցիկը:
«Նա պատահաբար բախվեց նավակի արտաքին մասին, այնուհետեւ ջրից դուրս ցատկեց ուղիղ ինձ վրա: Ես շատ վախեցա, թեեւ սովորաբար շնաձկներն են ինձնից վախենում»,- հայտարարել է Իսահակ Բրումագհիման: Ձկնորսն ավելացրել է. «Երբ պարզ դարձավ, որ երեք մետրանոց գիշատիչը դուրս է պրծել կարթից, իմ առաջին միտքն այն էր, որ տեսախցիկը նկարահանել է պատահարը», հայտնում է «Վեստի.ռու»-ն:
Ձկնորսն այդ տեսանյութը տեղադրել է համացանցում, որը լրագրողների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել: Իսահակ Բրումագհիմային սկսել են զանգահարել բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նրանցից շատերը չեն հավատացել ձկնորսին` համարելով, որ տեսանյութը կեղծ է:











