Լուվրի աշխատակիցը, ով մասնագիտացած է արվեստի գորերի վերականգնման վրա, «Նիզակներով երեք զինված տղամարդիկ» որմնանկարի տակ այլ աշխատանք է գտել, որը վերագրվում է հին հռոմեական շրջանին:
Արվեստաբանները կարծում էին, թե իտալական գլուխգործոցի տակ կարող է այլ բան լինել, քանի որ դա վերագրվում էր Ջամպիետրո Կամպանայի հավաքածուին: Կամպանան հայտնի է նրանով, որ մշակել կամ ամբողջությամբ փոխել է շատ օբյեկտներ, որ հայտնվել են իր հավաքածուում:
Սկզբի համար հետազոտողները որմնանկարը ստուգել են ռենտգենով, ռենտգենային ֆլուորեսցենտային ստուգման, ինֆրակարմիր լուսանկարահանման եւ այլ հետազոտությունների: Սակայն անալիզը ոչինչ ցույց չոր տվել: Չհանձնվելով` Լուվրի աշխատակիցները որմնանկարը ստուգել են «մերկացնող» սկաներով: Այդ սարքը կիրառվում է աշխարհի շատ օդանավակայաններում:
Ջ. Բյանկի ջեքսոնի խոսքով, իրենք ապշեցին, երբ տեսան արդյունքը: Ֆիգուրներից մեկի տունիկայի տակից երեւացել են այլ տղամարդու քիթ, աչքեր եւ բերան: Ակնհայտ է, որ նա ավելի հին քանդակի մաս է եղել, ենթադրաբար մի քանի հազար տարեկան:




























