Ապրիլի 4 –ին ներկայացված «Facebook Home»-ը կլինի «Google Play»-ի հավելվածների խանութում: Այն մատակարարվում է առայժմ միայն «HTC First» սմարթֆոնների համար:
«Home» հավելվածը համատեղելի է «HTC One», «HTC One X», «HTC One X+», «Samsung Galaxy S III» եւ «Samsung Galaxy Note II» սմարթֆոնների համար: «Home»-ի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ կլինեն «Messenger»-ի եւ «Facebook»-ի ծրագրային վերջին տարբերակները, հաղորդում է «3DNews»-ը:




























