Թեհրանը հաջողությամբ երեք նոր տեսակի հրթիռներ է փորձարկել, հաղորդում է իրանական «Farc» գործակալությունը:

Իրանական բանակի գեներալ-լեյտենանտ Կիումարսա Հեյդարին չի հստակեցվել փորձարկված հրթիռների անվանումները, սակայն նշել է, որ դրանք «երկիր-երկիր» դասի են պատկանում: Նա նաեւ նշել է, որ դրանք տարբերվում են « Naze'at 10» եւ «Fajr 5» տեսակի հրթիռներից, որոնք փորձարկվել էին մարտի կեսերին կայացած ուսումնավարժանքների ժամանակ: