Սկանդալային «FEMEN» շարժման ակտիվիստուհիները մերկացել են պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուկիի առջեւ: Աղջիկները հայտնվել են լրատվամիջոցներրի ներկայացուցիչների համար նախատեսված շնորհանդեսի վայրում եւ հանկարծակի մերկացել այն ժամանակ, երբ նախագահը դուրս է եկել լրագրողների հետ հանդիպման:
Ակտիվստուհիների մարմիններ վրա եղել է «Որտե՞ղ է Ամինան» գրությունը: Դրանով նրանք Մարզուկիին ցանկացել են հիշեցնել թունիսցի ուսանողուհի Ամինա Թայլերի մասին, ով սադրիչ կարգախոսներով կիսամերկ նկարներ էր տեղադրել համացանցում եւ դրա համար ենթարկվել ճնշումների:
Անվտանգության աշխատակիցներն ակտիվիստուհիներն արագ դուրս են բերել դահլիճից, հաղորդում է «НТВ»-ն:











