Միջազգային տիեզերական կայանի (ՄՏԿ) ամերիկյան հատվածի երեք հսկիչ համակարգիչները հերթով շարքից դուրս են եկել, ինչը հանգեցրել է նրան, որ մեկ ժամ կտրվել է կապը Երկիր մոլորակի հետ: Այդ ընթացքում ՄՏԿ-ի համակարգի գործունեությունը նորմալ շարունակվել է: Հաղորդում է SPACE.com-ը:
"ՄՏԿ-ի ամերիկյան հատվածում տեղակայված են երեք կենտրոնական հսկիչ համակարգիչներ, որոնցից մեկը գլխավորն է, մյուսը պահեստայինը, երրորդն էլ գտնվում է սպասման ռեժիմում: Երեք համակարգիչներն էլ շարքից դուրս են եկել:
Թռիչքները վերահսկող Հյուսթոնի կենտրոնի մասնագետները կայանի տիեզերագնացների հետ փորձում են շտկել անհարթությունը եւ պարզել դրա պատճառը: Սկզբում ինժեներները կասկածել են, որ Երկիր մոլորակից սխալ հրամաններ են ուղարկվել, բայց հետագա ստուգումները պարզել են, որ անհարթության մեղավորը կարող են լինել ՄՏԿ-ի մոդուլներից մեկի` Կոլումբոսի լաբորատորիայի կողմից Երկիր մոլորակ ուղարկվող տեղեկությունների անբավարարությունը:
Ներկայումս Endeavour տիեզերանավը պատրաստվում է վայրէջքի, սակայն եղանակային ոչ բարենպաստ պայմանները կարող են վայրէջքը հետաձգել եւս մեկ օրով:




























