Ճոպոնիայի խանութներում սկսել են վաճառվել տնային բազկաթոռի դիզայնով էլելտրամոբիլներ: Մեքենան աշխատում է մարտկոցներով եւ ժամում անցնում է վեց կիլոմետր: Մեկ լիցաքավորումը բավականացնում է հինգ ժամ:
Հեղինակները նշում են, որ իրենց արտադրանքն օգտակար կլինի տարեցների եւ սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար: Նորույթն իր բնութագրիչներով գերազանցում է էլեկտրական հաշմանդամային սայլակների հնարավորությունները եւ կարողանում է անգամ բարձրանալ ոչ շատ բարձր աաստիճաններով:
Արտադրողներն առայժմ թողարկում են տարեկան երկու հազար բազկաթոռ-էլեկտրամոբիլ, եւ պահանջարկի դեպքում կարող են ավելացնել արտադրանքի ծավալը: Գները տատանվում են 18,3- 25,4 հազ. դոլարի սահմաններում, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը:




























