Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` երկրի հյուսիսային Սեմնան նահանգ կատարած այցի ժամանակ տարեց այրի կինը խնդրել է նախագահին ամուսնանալ իր հետ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ես ցանկանում եմ նախագահին խնդրել ինձ կնության վերցնել եւ տանել Թեհրան»,-ասել է նա:
Ի պատասխան լրագրողների հարցի, թե ինչն է կնոջն ստիպում նման քայլի գնալ, նա ասել է, որ հրդեհի ժամանակ կորցրել է թե որդուն եւ թե ամուսնուն:
Ահմադինեժադի անձնական կյանքը փակ է հասարակության համար. նրա կինը, երկու որդիներն ու դուստրը երբեք չեն երեւում հանրությանը:




























