Հավայական Մաունա Քեա հրաբխի գագաթին կտեղադրվի աշխարհի ամենախոշոր տելեսկոպը: Կառուցման աշխատանքների մասին փաստաթղթերն ստորագրվել են ապրիլի 13-ին` նահանգային իշխանությունների կողմից:

Տելեսկոպի օգնությամբ գիտնականները կարող են հետեւել տիեզերքի օբյեկտներին, որոնց հեռավորությունը Երկրից կարող է հասնել մինչեւ 13 մլրդ լուսնային տարվա:

Սարքի կառուցման աշխատանքները կարող են, նախնական գնահատականներով, հասնել մինչեւ միլիարդ դոլարի: Նախագծի ֆինանսավորումն իրենց վրա են վերցնելու Ամերիկայի, Կանադայի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Ճոպոնիայի համալսարանները:

Հսկայական ներքին հայելին կհավաքվի 492 սեգմենտից, իսկ «սրտի» տրամագիծը կլինի 30 մետր: