Բրիտանացի ոսկերիչ Սթյուրատ Հյուզը պատվերով սմարթֆոն է պատրաստել, որն արժե 15 մլն դոլար: Պատվիրատուն չինացի անհայտ գործարար է: Աշխարհի ամենաթանկարժեք սմարթֆոնի հիմքում «iPhone 5»-ն է:
Հաղորդվում է, որ «iPhone 5» սմարթֆոնի կորպուսը պատրաստվել է 24-կարատանոց ոսկու կտորից: «Տուն» կոճակը փոխարինվել է 26 կարատանոց սեւ ադամանդով: Արտադրողի լոգոտիպի` կծած խնձորի վրա 53 սովորական սպիտակ ադամանդ է օգտագործվել: Դիսփլեյը պատրաստված է շափյուղե ապակուց` «Gorilla Glass»-ի փոխարեն:




























