Ռուսաստանի ԱԻՆ օդանավը Վոլգոգրադ է տեղափոխել Բելգիայում վթարված ավտոբուսի 29 զբոսաշրջիկներին: Ինքնաթիռով ժամանել են այն ուղեւորները, որոնք վթարի հետեւանքով չէին տուժել:
MAN ուղեւորատար ավտոբուսի վթարը տեղի էր ունեցել ապրիլի 14-ին, առավոտյան ժամը 6:30-ին E34 մայրուղու, բելգիական Անտվերպենից 10 կմ հեռավորության վրա: 12-ից 17 տարեկան 39 աշակերտներ Վոլգոգրադի Սուրովոկինյան շրջանից` իրենց ուղեկցող մեծահասակների հետ էքսկուրսիա էին իրականացնում Եվրոպայում եւ ուղեւորվում էին Փարիզ: Ընդհանուր առմամբ, ավտոբուսում գտնվել է 43 մարդ, այդ թվում` 40 ռուսաստանցի, գրում է Գազետա.ru-ն:
Բելգիական ոստիկանությունը հաստատել է, որ ավտոբուսը, մոտենալով կամրջին, մեծ արագությամբ ճեղքել է բետոնե արգելապատնեշը, մետաղական պատնեշըեւ վեց մետր բարձրությունից գլորվել ցած: Այն դուրս բերելու համար փրկարարները ուղղաթիռ են օֆտագործել:
Աղետի հետեւանքով զոհվել է հինգ մարդ, երկու լեհ վարորդները, եւ երեք ռուսաստանցիներ` զբոսավար Օլգա Աշուկրովան, ուսուցչուհի Նադեժդա Դերբենցեւան եւ 15-ամյա Իլյա Կիբիրեւը:
Եւս 19 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Բոլոր տուժածներին տեղափոխել են Անտվերպենի նահանգի հինգ հիվանդանոցներ, մեծ մասին` Մալլե քաղաք: Երեք անձ, որոնք առավել ծանր վնասվածքներ են ստացել, մնալու են հիվանդանոցում:
Ըստ ոստիկանների, վարորդներից մեկը կամ քնած է եղել, կամ իրեն վատ է զգացել ղեկին, քանի որ արգելակման հետք չի հայտնաբերվել:











