Microsoft ընկերությունը վերադարձել է «խելացի» ժամացույցների ստեղծման նախագծին: Wall Street Journal-ի փոխանցմամբ, Microsoft-ն այդ ժամացույցների դետալները պատվիրել է ասիացի առաքիչներին:
Բաղադրիչների մեջ մտնում են 1,5-դյույմանով սենսորային էկրաններ, գրում է Lenta.ru-ն: The Wall Street Journal-ի լրագրողներին չի հաջողվել պարզել ժամացույցների վերջնական տեսքը:
Այսպիսով, Microsoft-ը համալրել է ընկերությունների թիվը, որոնք թողարկելու են կրվող էլեկտրոնիկայի սարքավորումներ, առայժմ այդ ցանկում են Google-ը, Apple-ը եւ Samsung Electronics-ը: Հայտնի է, որ Apple-ը մշակումէ էլեկտրոնային ապարանջան, իսկ Samsung-ը ծրագրում է մրցակցել այդ ոլորտում, Google-ն էլ անցել է ակնոցների թողարկմանը, որոնց լայն վաճառքը սկսվելու է 2014թ.:
Microsoft-ը նախկինում նման փորձ արել էր, SPOT Watch ժամացույցները վաճառքի էին հանվել, բայց 2008-ին հանվել էին շրջանառությունից:




























