YouTube տեսապորտալում հայտնվել է «Տեսաձայնագրիչ» (VHS mode) գործառույթը: Գործառույթը ներկայացնում է  ձայներիզային տեսաձայնագրիչների նկարների յուրահատկությունները.  YouTube-ում տեսանյութերում լսելի է բնորոշ աղմուկ, իսկ երբ հոլովակը կանգնեցվում է էկրանի վրա կադրերի սահմանում «ալիքներ են» երեւում:

VHS-ի տեղադրմամբ Google-ը տոնել է  Ampex VR-1000-ի` սերիական ամենահին տեսաձայնագրիչներից մեկի 57-ամյակը: Այն ցուցադրվել է 1956 թվականին ԱՄՆ հեռուստառադիոհեռարձակման ազգային ասոցիացիայի ժողովի ժամանակ, գրում է «Լենտա.ռու»-ն:

VR-1000-ի մեջ օգտագործվել է տեսաձայնագրման սկզբունքը. ձայնագրումը կատարվում էր երկու դյույմանոց ժապավենի վրա: Համակարգը ստացել էր  Quadruplex անունը:

Այն իրենց կարող էին թույլ տալ միայն խոշոր հեռուստատեսային ընկերությունները: Ampex ընկերությունը Քալիֆորնիայում 1944 թվականին  հիմնադրել է ռուսական ծագում ունեցող Ալեքսանդր Պոնյատովը: