Գերմանացի գիտնականները եգիպտական մումիաներից առանձնացրել են ԴՆԹ-ն եւ ցույց տվել, որ նրանց գենոմը կարելի է կարդալ հաջորդ սերնդի սեքվենացիայի (հաջորդականության որոշում) տեխնոլոգիայի միջոցով։

Հետազոտության ընթացքում, որպես լրացուցիչ վերահսկողություն, գիտնականներն առանձնացրել են Թյուբիգենի համալսարանի թանգարանում պահպանվող հինգ մումիայի ԴՆԹ եւ երկու կմախք՝ Բոլիվիայից։ Մումիաները պատկանել են մարդկանց, ովքեր ապրել են Հին Եգիպտոսի համեմատաբար ուշ շրջանում՝ մ.թ.ա. 806 -ից մինչեւ մ.թ. 124 թվականները։ Առանձնացրած ԴՆԹ-ի հաջորդականութունը որոշել են հրասեքվենացիայի տեխնիկայի միջոցով։

Գիտնականներն առայժմ չեն կարողացել ԴՆԹ-ի բավարար հատվածներ կարդալ՝ դրանք միասնական գենոմի մեջ հավաքելու համար, ինչպես սովորաբար ենթադրում է մեթոդը։ Սակայն հեղինակները Journal of Applied Genetics ամսագրում տպագրված իրենց հոդվածում որոշել են վերլուծել ներկա պահի դրությամբ կարդացած հաջորդականություններն ու դրանցում հետաքրքիր հատվածներ փնտրել։

Այսպես, գիտնականներին հաջովել է առանձնացված ԴՆԹ-ի մեջ տեսնել հատվածներ, որոնք վկայում են հետազոտվող եգիպտացիների՝ արեւմտյան Ասիայում տարածաված I2 ազգակցական խմբին (հապլոխմբին) պատկանելու մասին։ Դրանից բացի, սեքվենացիայի տվյալներում հայտնաբերվել են ԴՆԹ-ի՝ մալարիա ու տոքսոպլազմոզա հարուցող կտորներ, ինչպես նաեւ սոճու եւ եղեւնու նուկլեինաթթուների հաջորդականություն՝ բույսեր, որոնք օգտագործվել են մարմինները զմռսելու համար, գրում է «Լենտա.ռուն»։