Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ «Apple» կորպորացիան «Apple A7» պրոցեսորների արտադրության պատվեր է տվել  թայվանական «TSMC» ընկերությանը: Որոշումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է հիմնական մրցակցի` «Samsung Electronics»-ի ծառայություններից հրաժարվելու հանգամանքով:

Լրատվամիջոցները ենթադրում են, որ «Apple»-ի ընտրությունը կանգ է առել «TSMC»-ի վրա, քանի որ այն մեծ փորձ ունի  տարբեր նշանակության միկրոսխեմաների արտադրության մեջ եւ բավականաչափ հզորություններ ունի  «А7» պրոցեսորների թողարկման համար:

Նշվում է, որ խոշոր պատվիրատուի կորուստը կարող է նվազեցնել «Samsung»-ի արտադրական հզորությունները, ինչը բացասաբար կանդրադառնա էլկետրոնային   հսկայի ֆինանսական վիճակի վրա: Նման իրավիճակից ելքը կարող է լինել նոր պատվիրատուի փնտրտուքը: Ի դեպ, այդ համատեքստում արդեն նշվում է «NVIDIA»-ն: