Ամերիկացի գիտնականներին հաջողվել է ցողունային բջիջներից երիկամ ստանալ փորձարարական առնետների համար: Ընդ որում, օրգանը կատարում է կենսաբանական բոլոր գործառույթները: Դա առաջին անգամ է տեղի ունեցել համաշխարհային գիտության մեջ:
«Կարելի է խոսել հեղափոխական բեկման մասին, քանի որ երիկամն իրենից բարդ բազմաֆունկցիոնալ կառուցվածք է ներկայացնում»,-հայտարարել է բրիտանացի հայտնի պրոֆեսոր Մարտին Բերչիլը:
Աշխանքներն իրականցվել են ԱՄՆ հայտնի գիտական կենտրոննեից մեկում` Հարվարդի բժշկական դպրոցի մասնաճյուղում` Մասչուսեթսի նահանգի Ընդհանուր հոսպիտալում:
Ըստ «Expert.ru»-ի` մասնագետները ենթադրում են, որ այդ տեխնոլոգիայով ստացված առաջին երիկամները կսկսվեն մարդկանց փոխպատվաստել արդեն 2018 թ-ին:




























