Բոսթոնի մարաթոնի ժամանակ կրկնակի ահաբեկչությունն ամենասարսափելի ողբերգությունն էր ԱՄՆ տարածքում 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո: Ողբերգության ականատեսներից շատերը տեղի ուենցածը համեմատել են հենց 12-ամյա վաղեմության դեպքերի հետ:
«Ես հրետանային համազարկի նման պայթյուն լսեցի: Մարդկանց նախ թվաց, թե հրավառություն է, ապա լսվեց երկրորդ պայթյունը»,- ABC-ին պատմել է ականատեսներից մեկը:
«Մարդիկ, կարծես տրամպլինի վրայից թռչելիս լինեին»,- պաթյունի ալիքտ նկարագրել է մեկ ուրիշը: «Կողքովս թռավ ինչ-որ մեկի ոտքը.. Ես հետո իմ գոտին տվեցի, որ արնահոսությունը կանգնեցնեն»,- New York Daily News-ին պատմել է մի կին:
Ականատեսների վկայությամբ, պայթյունից հետո քաոս է սկսվել: Այն տուժածները, որոնք մոտ են եղել պայթյունի վայրին, կորցրել են վերջույթները:
Life News-ը հաղորդում է, որ ողբերգության զոհերից մեկը դարձել է երիտաարդ մի աղջիկ, ով մասնակցում էր մրցմանը: Եզրագծի մոտ նրան սպասում էր ամուսինը: Ընդամենը պայթյունից զոհվել է երեք մարդ, այդ թվում մի տղա, ում հայրը մասնակցում էր մրցմանը: Երեխայի հարազատները ծանր վիճակում գտնվում են տեղական կլինիկաներից մեկում:
Զոհերի ինքնությունը չի հաղորդվում:











