Google-ն առաջին անգամ բացահայտել է Google Glass լրացուցիչ իրականության ակնոցների տեխնիկական բնութագրերը: Բացի այդ, Google-ը նաեւ սկսել է առաջին նմուշների առաքումը հավելվածի մշակողներին:
Սարքավորումը սարքավորված է կարգավորվող շրջանակներով եւ քթի հենակներով, ինչը թույլ է տալիս հարմարեցնել ցանկացած դեմքի: Ներկառուցված դիսփլեյը համարժեք 25-դյույմանոց էկրանին, որ գտնվում է օգտվողից 2,4 մետր հեռավորության վրա:
Ներկառուցված տեսախցիկը 5 ՄՊ է, այն կարողանում է նկարել 720p ձեւաչափով վիդեո:
Ակնոցներն ունեն Wi-Fi 802.11 b/g եւ Bluetooth, նաեւ 16Գբ ֆլեշ-հիշողություն: Ներկառուցված մարտկոցը թույլ է տալիս օգտվել մինչեւ մեկ օր, սակայն տեսագրության Hangouts վիդեոչաթից օգտվելու դեպքում ավտոնոմ աշխատանքի ժամանակը կրճատվում է:
Մարտկոցը լիցքավորվում է USB-միացմամբ: Ակնոցները սարքավորված են Micro USB անցքով:
Google Glass-ը կարող է միանալ նաեւ Android-սմարթֆոնին:
Սարքավորման արժեքը կազմում է 1,5 հազար դոլար:




























