Հայտնվել են առաջին տեղեկությունները Իրանում ուժգին երկրաշարժի զոհերի մասին: «Ալ Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով, զոհվել է 40 մարդ:

Fars գործակալության փոխանցմամբ, Իրանում ապրիլի 16-ին տեղի է ունեցել 7,5 մագնիտուդով երկրաշարժ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, նաեւ Հնդկաստանում: Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ցնցվել են բազմահարկ շենքերը` մարդկանց ստիպելով դուրս նետվել փողոց:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,3 մագնիտուդ, հիպոկենտրոնը գտնվել է 15,2 կմ խորության տակ: