Ամերիկյան հետազոտական Cryogenic Dark Matter Search (Մութ նյութի կրիոգեն որոնում) նախագծի անդամները ընդհուպ մոտեցել են մութ նյութի գոյության պրակտիկ հաստատմանը: Մինեսոթա նահանգում իրենց ստորգետնյա լաբորատորիայում ֆիզիկոսներն արձանագրել են էներգիայի արտահոսք, որը ուղեկցում է մութ նյութի եւ սովորական նյութի մասնիկների բախմանը:
«Սիլիկոնային դետեկտորներն արձանագրել են երեք իրադարձություն (երկրային նյութի ատոմների բախում մութ նյութի ենթադրյալ ատոմների հետ)»,-ասվում է CDMS հաղորդագրության մեջ: Հետազոտողները նկատում են, որ մտադիր են ստուգել գիտափորձի արդյունքները, այդ թվում այլ դետեկտորներով եւս:
Ինչպես գրում է NEWSru.com-ը, «վիմպերի» (մութ նյութի մասնիկների) հայտնաբերման մասին ֆիզիկոսները հայտարարել էին դեռ 2010թ.: Բայց որոշ ժամանակ անց ստիպված էին խոստովանել, որ սխալ էր արձագանքել տեխնիկան: Այն ժամանակ էլ գիտնականները որոշել էին փորձն անել սիլիկոնային դետեկտորներով:
Մութ նյութը հիփոթետիկ տիեզերական մարմին է, որը չի փոխգործակցում էլեկտրամագնիսային ճառագայթման հետ եւ չի անցկացնում այն: Այդ պատճառով տեսնել այն հնարավոր չէ: Առաջին անգամ դրա մասին խոսել են աստցագետները, որոնք չէին կարողացել այն տեսնել աստղադիտակներով, բայց արձանագրել էին սովորական նյութի վրա նրա գրավիտացիոն ազդեցությունը:




























