Շոտլանդիայի Ռոսլինյան ինստիտուտի լաբորատորիան, որտեղ ժամանակին կլոնավորել էին լեգենդար Դոլի ոչխարը, հայտարարել է նոր գիտական սենսացիայի՝ խոզուկի լույս աշխարհ գալու մասին։ Այն առաջին կենդանին է, որ ստեղծվել է «գենետիկ շտկում» (gene-editing) կոչվող նորագույն տեխնոլոգիայի միջոցով։
«Խոզուկ-26»-ը, ինչպես կոչել են գիտնականները բացառիկ կենդանուն, ծնվել է չորս ամիս առաջ։ Սակայն այդ մասին հայտարարվել է միայն հիմա, հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
Ըստ նոր մեթոդի, ինչպես պարզաբանում են գիտնականները, գենետիկ կոդից մի շարք օղակներ հանում եւ դրանք նորերով են փոխարինում։ Տվյալ տեխնոլոգիան կլոնավորումից ավելի պարզ ու արդյունավետ է։
«Խոզուկ-26»-ը հատուկ գեն ունի, որը պաշտպանում է նրա իմունային համակարգը խոզի ժանտախտ վտանգավոր հիվանդությունից։ ԴՆԹ-ի համապատասխան բաժինը վերցվել է աֆրիկյան խոզերից։




























