NASA-ի գիտնականները ճանաչել են  1999 RQ36 աստերոիդը որպես ամենավտանգավոր երկնային մարմին՝ Ապոֆիսի սպառնալիքը «չեղյալ հայտարարելուց» հետո: 1999 RQ36-ը հայտնաբերվել է LINEAR աստերոիդների որոնման նախագծի շրջանակում` Սոկորոյի աստղադիտարանում:

«Ներկա պահին հնարավոր սպառնալիքի առավելագույն հավանականությունը կապված է 1999 RQ36 աստերոիդի եւ 2182 թվականի հետ (երբ սա մերձենա Երկրին)», - հայտարարել է ՆԱՍԱ-ում երկրամերձ օբյեկտների ծրագրի ղեկավար Լինդլի Ջոնսոնը:

2018 թվականին NASA-ն մտադիր է աստերոիդի մոտ հետազոտության համար ուղարկել OSIRIS-Rex-ը, որը կչափի Յարկովսկու էֆեկտի ուժը, աստերոիդի ուղեծրի տեղաշարժը Արեւի կողմից` նրա կողմերից մեկի վառելու դեպքում: Դրա շնոհիւվ գիտնականները առավել հստակ կարող են հաստատել աստերոիդի դիրքը եւ նրա հետագծից շեղումը Երկրի նկատմամբ, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Թեեւ 1999 RQ36-ը առաջինն է հնարավոր վտանգավոր օբյեկտների  ցուցակում, նրա բախման հավանականությունը Երկրի հետ շատ քիչ է: Վերջին տվյալներով` աստերոիդի` Երկրի վրա ընկնելու հավանականությունը հավասար է  1/4000-ի: