Ամերիկացի կենսաինժեներները բնափայտի ցելյուլոզից սննադային օսլայի ստացման տեխնոլոգիա են մշակել: Ցելյուլոզի վերամշակման մեթոդը ներկայացված է «PNAS»-ում հրապարակված հոդվածում, գրում է «Lenta.ru»-ն:
Օսլայի ստացման համար առաջարկվում է օգտագործել փայտամշակման արտադրության թափոնները: Հետազոտության արդյունքների համաձայն` 200 կգ ցելյուլոզից հնարավոր է ստանալ մինչեւ 20 կգ օսլա, որը մարդուն ածխաջրերով կապահովի 80 օր:
Գիտնականները ենթադրում են, որ հետագա հետազոտությունները թույլ կտան պարզեցնել եւ էժանացնել պրոցեդուրաները` նվազելով օսլայի ստացման արժեքը օրական մինչեւ 50 սենթի` մեկ մարդու հաշվով: 100 մլրդ տոննա ցելյուլոզից գիտնականները նախատեսում են ստանալ մինչեւ 4,5 մլրդ տոննա օսլա, ինչը կարող է նպաստել հացամթերքի արտադրության ծավալների համաշխարհային աճին եւ սննդով ապահովել 2050 թ-ին 30 տոկոսով ավելացող մոլորակի բնակչությանը:




























