Իրանում, այսօր՝ ապրիլի 17-ին, Երեւանի ժամանակով 07:15-ին, նոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Զահեդան քաղաքից 202 կմ դեպի հարավ-արեւելք: Հիպոկենտրոնը գտնվել է 68,3 կմ խորության վրա: Հնրավոր զոհերի, վիրավորների եւ ավերածությունների մասին չի հաղորդվում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 16-ին, Իրանի նույն շրջանում 7,8 մագնիտուդով հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել:

Ստորերկրյա ցնցումներն զգացվել են Պակիստանում, Հնդկաստանում եւ Պարսից ծոցի մի քանի երկրներում, հաղորդում է РБК-ն: Լրատվամիջոցները սկզբում հաղորդել էին 40 զոհի մասին, սակայն ավելի ուշ իշխանությունները հերքեցին այդ տեղեկությունը՝ նշելով, որ երկրաշարժից զոհվել է մեկ եւ վիրավորվել 27 մարդ:

Պակիստանի իշխանությունները հայտնում են ավելի քան 30 զոհի եւ հարյուրավոր վիրավորների մասին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ապրիլի 9-ին, Իրանի հարավ-արեւմտյան շրջաններում ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել, որին զոհ էր գնացել 37 մարդ, եւս 850 մարդ վիրավորվել էր: