Մոտակա 3-4 ամիսների ընթացքում Հայաստանում ինտերնետի սակագները կիջնեն։ Փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը՝ հավելելով, որ մանրածախ շուկայում ինտերնետի սակագները հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից սկսած արդեն 2 անգամ նվազել են։ Սակայն սակագների անկումը ցածր արագությամբ ինտերնետ շուկայում ավելի մեծ է, քան բարձր արագությամբ ինտերնետ շուկայում։

«Ի տարբերություն մեր հարեւանների՝ Հայաստանում ինտերնետի բարձր սակագինը պայմանավորված է նրանով, որ մենք ունենք ընդամենը երկու գիծ՝ մեկը Պարսկաստանից, մյուսը Վրաստանից եկող եւ նաեւ տարանցման համար բավական գումար ենք վճարում վրացական եւ թուրքական օպերատորներին»,- ընդգծեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամը։

Վերջինս նաեւ նշեց, որ Հայաստանում ինտերնետի արագությունն էականորեն ավելացել է, նախկին 1024 ՄԲիթի փոխարեն այսօր մատակարարվում է 3,1 ԳԲիթ արագությամբ ինտերնետ եւ տարվա ընթացքում այն կհասնի 7 ԳԲիթի։