Facebook ընկերությունը թարմացրել է իր սեփական հավելվածը Apple  ընկերության iPhone սմարթֆոնների եւ iPad պլանշետային համակարգիչների համար: Թարմացման գլխավոր առանձնահատկությունները չաթի կատարելագործումն է. այժմ «խնձորային» սարքավորումների սեփականատերերը կարող են հաղորդագրություններ ուղարկել ընկերներին պրոֆիլից սոցիալական կայքեր` չկտրվելով այլ հավելվածներից` էլեկտրոնային փոստից, նորությունների կամ խաղերի ժապավենից: Թարմացված տարբերակն արդեն պատրաստ է` AppStor  էլեկտրոնային խանութից ներբեռնելու համար:

Նման գործառույթներ օգտագործվում են նոր Home հավելվածում, որը մշակվել է Facebook ընկերության կողմից Android պլատֆորմում աշխատող սարքավորումների համար: Այն ներկայացվել է 2013 թվականի մարտի վերջին, իսկ ապրիլի 12-ին արդեն պատրաստ էր ներբեռնելու համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ինչպես նշել են վերլուծաբանները, Home –ն ամբողջությամբ սմարթֆոնի սեփականատիրոջ ուշադրությանն է ներկայացնում Facebook-ի ցանցում կատարվող գործողությունները եւ պետք է նրա ջերմ երկրպագուն լինել` ամբողջ օրերով ընկերների նկարները նայելու եւ անվերջ հայտնվող թարմացված նորությունները կարդալու համար:

Մասնագետները կարծում են, որ Apple ընկերության կողմից բջջայինների համար առաջարկված հավելվածը կողջունվի բաժանորդների կողմից, քանի որ այն բաժանորդներին ընտրություն է թողնում: