Սաուդյան Արաբիան արտաքսել է Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակության երեք անդամների` նրանց «չափազանց գեղեցիկ» համարելով:

Տղամարդկանց ձերբակալել են Էր-Ռիյադում ժողովրդական մշակույթի փառատոնում: Շարիաթական գվարդիայի ներկայացուցիչները մտել են Էմիրությունների պատվիրակների վրան, որտեղ, իրենց տվյալներով, գտնվել է միջոցառմանը չհայտավորված նկարչուհին: Նկարչուհու հետ ձերբակալվել են երեք տղամարդիկ, որոնք ոստիկանների կարծիքով շատ գեղեցիկ էին, եւ ցուցահանդեսի այցելու կանայք կարող էին սիրահարվել նրանց: Emirates 24/7 հեռուստաալիքի տվյալներով, բոլոր ձերբակալվածներին արտաքսել են:

Lenta.ru-ի փոխանցմամբ, ավելի վաղ Էմիրությունների պատվիրակության հետ կապված եւս մեկ սկանդալ է եղել: շարիաթական գվարդիայի ներկայացուցիչը ԱՄԷ-ի պատվիրակների պարը ոչ մահմեդական է որակել եւ փորձել դադարեցնել: Ոստիկանի գործողությունները կասեցրել են Սաուդյան Արաբիայի ազգային գվրադիայի ներկայացուցիչները, իսկ բախման տեսագրությունը հայտնվել էր համացանցում: