«Anonymous»-ի հաքերները նորությունների պարոտալի պահպանման համար միջոցներ է հավաքում: Պորտալը լուսաբանելու է հաքերների գործունեությունը:
Խումբն արդեն պաշտոնական աքաունտներ ունի «Twitter»-ում եւ «Tumblr»-ում, սակայն դա, հավանաբար, բավարար չի եղել: Կոլեկտիվ ֆինանսավորման փուլը փակվել է 54,798 դոլարով: Սկզբում «Anonymous»-ը մտադիր էր հավաքել ընդամենը 2 հազ. դոլար` կայքի մշակման եւ հոսթինգի համար, հողորդում է «Վեստին»:
Նորությունների պորտալում կլինեն « հրատապ նորություններ դաշտերից», հաշվետվություններ եւ հայտարարություններ, ինչպես նաեւ ողջ աշխարհից անկախ թղթակիցների բլոգներ, որոնք տեղադրվելու են «Ձեր անանուն նորությունները» խորագրի տակ:
Այն, որ հավաքաված միջոցների ծավալը գերազանցել է ակնկալիքները, վկայում է այն մասին, որ հաքերները բազմաթիվ կողմնակիցներ ունեն:
Ի դեպ, 2012 թ. ամերիկյան «Time» ամսագիրը «Anonymous»-ին ներառել էր հարյուր առավել ազդեցիկների ցուցակում:




























